Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել ամեն ինչ. Լուկաշենկո.

Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել ամեն ինչ. Լուկաշենկո.

Բելառուսը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Կուբային։ 

Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսայի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ 

Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկը քաջատեղյակ է բարեկամական Կուբայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, և հավելել, որ Ազատության կղզին աշխարհում, այդ թվում՝ ի դեմս Բելառուսի, շատ ընկերներ ունի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment