
Ազատություն. Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին, ըստ ռուս պաշտոնյաների, քննարկվելու է Հայաստանի հարցը։
Նիստին ընդառաջ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի թեմայով տեղի է ունեցել կարծիքների կարճ փոխանակում, սակայն բովանդակային քննարկում չի եղել՝ պարզապես ժամանակ չի եղել», – ասել է Պեսկովը։
Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո Մոսկվան Երևանին հորդորում է արագ ընտրություն կատարել ԵԱՏՄ-ում մնալու և Եվրամիությանը անդամակցելու միջև։