Պուտինի և Կաբաևայի որդիներին կրթում են արևմտյան դաստիարակները

Պուտինի և Կաբաևայի որդիներին կրթում են արևմտյան դաստիարակները

«Սիստեմա» նախագծի հրապարակած նոր հետաքննության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի հավանական որդիներին օտար լեզուներ են սովորեցնում Արևմուտքից հրավիրված մասնագետները։ 

2017-2026 թվականներին ընտանիքում աշխատել է Բրիտանիայից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իռլանդիայից ժամանած շուրջ 20 դաստիարակ։ Միայն 2026 թվականի հունվարին նրանցից երեքի աշխատավարձի վրա ծախսվել է առնվազն 3,5 միլիոն ռուբլի։ 

Օտարերկրացի մասնագետների հավաքագրմամբ զբաղվում են Կաբաևայի զարմուհիները, իսկ ուսուցիչները պաշտոնապես ձևակերպված են որպես բժշկական կենտրոնի թարգմանիչներ, ինչը թույլ է տալիս նրանց հեշտությամբ Ռուսաստանի վիզա ստանալ։

Ըստ լրագրողների՝ երեխաները փաստաթղթերում նշվում են որպես «խնամակալներ», սակայն նախկին հետաքննություններից հայտնի է, որ նրանց անուններն են Իվան (ծնված 2015 թ.) և Վլադիմիր (ծնված 2019 թ.): 

Ուսուցիչները բնակվում են Վալդայի նախագահական նստավայրում, անցնում են կանոնավոր բժշկական ստուգումներ, և նրանց խստիվ արգելված է երեխաներին պարտադրել սեփական քաղաքական ու կրոնական հայացքները, ինչպես նաև քննարկել ԼԳԲՏՔ+ թեմաները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և Կաբաևայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment