«Նոայի» ռմբարկուն տեղափոխվում է սերբական ակումբ

Երևանի «Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի գործակալ Ադմիր Հուսարիչը անդրադարձել է ֆուտբոլիստի՝ սերբական «Վոյվոդինա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

«Սերբական «Վոյվոդինա» տեղափոխվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ես գտնվում եմ Նովի Սադ քաղաքում՝ տրանսֆերն ավարտին հասցնելու նպատակով։ Նարդինը կկնքի եռամյա պայմանագիր։ «Նոան» արդեն ստացել է պաշտոնական գրությունը, և ակումբների միջև անհրաժեշտ պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության ամենախոշոր տրանսֆերը»,- նշել է 28-ամյա բոսնիացու գործակալը։

Հիշեցնենք, որ Մուլահուսեյնովիչը «Նոային» էր միացել 2025 թվականի հուլիսի 31-ին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Բոսնիացին հայկական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 42 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում՝ դառնալով Հայաստանի գավաթակիր և Սուպերգավաթակիր։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։

Leave a Comment