Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Այսօրվա հյուրը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան:
Թեման. «Երևանյան միջազգային բալետային փառատոն 2026»: Հունիսի 2-ից 6-ը մայրաքաղաքում արդեն 4-րդ անգամ կանցկացվի Երևանյան միջազգային բալետային փառատոնը՝ բացօթյա ձևաչափով՝ կրկին համախմբելով արվեստասերներին այս բացառիկ մշակութային իրադարձության շուրջ։
Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի: Մուտքն ազատ է:
Ինչպես միշտ՝ նաև օրվա կարևոր ու հետաքրքիր տեղեկատվական բլոկը․
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,,
- Քաղաքի խցանումների վիճակ
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ