Դալասի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Դալասի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս հինգը վիրավոր են, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով քաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցներին։

CBS News-ը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով երկհարկանի շենքը մասամբ փլուզվել է և հրդեհ է բռնկվել։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։

Դալասի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Leave a Comment