ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ՝ Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյին ամերիկյան դատարանում դատելու համար։
«Մեզ անհրաժեշտ է, որ Կաստրոն այստեղ (ԱՄՆ-ում) դատարանի առաջ կանգնի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրան այստեղ բերենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Բլանշը հիշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը ԱՄՆ ուժերի կողմից՝ այն անվանելով «ծայրահեղ օրինակ»։
«Մենք, սովորաբար, դա անում ենք արտահանձնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով», – ասել է պաշտոնյան։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նախկինում Կաստրոյին մեղադրանք էր առաջադրել չորս մարդու սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրության համար։