
Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարել է «Չեստնի զնակ» համակարգի օպերատորին կասեցնել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչությանը։
Գործակալության պարզաբանմամբ՝ 2026 թվականի սկզբից «Չեստնի զնակ» համակարգի միջոցով սովորական խանութներում և առցանց հարթակներում արդեն շրջանառությունից հանվել է «Ջերմուկ» ջրի 38,4 միլիոն շիշ։
Մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների շրջանառությունը։ Գերատեսչությունը նշում է, որ արտադրողը՝ հայկական «Ջեմրուկ Գրուպ» ՓԲԸ-ն, չի պահպանել արտադրության տեխնիկական պահանջները։