Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Աշխարհում չկա նախադեպ, երբ մի ղեկավար պատերազմ պարտվի, հետո զորահանդես անի, օրինակ՝ Նապոլեոնը Վաթերլոոյի ճակատամարտից հետո գնար Փարիզում զորահանդես աներ: Ո՞վ է տեսել կապիտուլացված, պարտված անձնավորությունը պառադ ընդունի, ցինիզմի գագաթնակետն է, ոնց որ Հաննիբալը հռոմեացիներին պարտվեր ու գնար պառադ անե՞ր:
Երեք մեծ ու փոքր պատերազմ ես պարտվել, դու բանակի հետ ի՞նչ կապ ունես: Բանակը դեկորացիա է սարքել ու բերել քարոզչություն է անում, բայց ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը չի տրվի այս նախընտրական շոուին»։