Նավթի համաշխարհային գները նվազել են 1%-ով այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը և ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։
«Brent» մակնիշի նավթի ֆյուչերսները նվազել են 1,1%-ով կամ 1,04 դոլարով՝ կազմելով բարելի դիմաց 92,67 դոլար։ Ամերիկյան նավթի (WTI) ֆյուչերսները նվազել են 1,26 դոլարով կամ 1,4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 87,64 դոլարի։
Այս շաբաթ «Brent»-ի գները գահավիժել են 10,5%-ով, ինչը ամենակտրուկ անկումն է ապրիլի 6-ին ավարտված շաբաթվանից ի վեր, մինչդեռ WTI-ն արձանագրել է 9,2% անկում՝ գրանցելով իր ամենամեծ շաբաթական կորուստը ապրիլի 13-ին ավարտված շաբաթվանից հետո։
