
Իրանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել չորս նավերի ուղղությամբ, որոնք փորձել են ապօրինի կերպով անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում է իրանական Mehr-ը։
Երեկ երեկոյան իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանի հարավային շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Fars-ի տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության զինված ուժերը հրթիռներ են արձակել անհայտ թիրախների ուղղությամբ։ Tasnim-ը հայտնել է նաև Բուշերում ամերիկյան անօդաչու թռչող սարքի վնասազերծման մասին։