Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 29-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 18-21 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-21, հովտային շրջաններում՝ 21-25 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 21-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 24-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 26-29 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 16-19 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 24-28։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 29-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 26 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 20 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment