Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` այսօր 4 վագոն հացահատիկ և 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։ Գնացքը կուղևորվի «Բալաջարի» կայարանից, այնուհետև «Բոյուք Քեսիկ» կայարանով կշարժվի դեպի Վրաստան, իսկ հետո` Հայաստան:
Հիշեցնենք` Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է արդեն ուղարկվել կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։