Գյումրիի քաղաքապետարանի ակցիայի գործով անցնող Հովեյան եղբայրներն արդարացվել են

Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին ի պաշտպանության քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղի ունեցած ակցիայի գործով ձերբակալված և երկու ամիս բանտում անցկացրած Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվել են, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշել է, որ նրանք արդարացվել են հենց նախաքննության փուլում և հաստատվել է, որ եղբայրները որևէ հանցանք չէին կատարել:

Գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների եւ միջամտել են քրեական գործի քննությանը:

2025 թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր։

Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Քաղաքացիներին բերման էին ենթարկել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործում ներգրավված էր 43 անձ։

Leave a Comment