
«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին հենց նախաքննության փուլում,- գրում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ շարունակելով,- թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որեևէ հանցանք չեն կատարել:
Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը:
Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»:
Աղբյուրը` Արսեն Բաբայան