Մոռացիր

Մոռացիր

29.05.2026 | 00:01

Ցավ մի՛ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար:

Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումնեերի համար, որ ապրեց վերելքի ընթացքում:

Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքանչյուր օրվա անսպառ օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:

Մարդն այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի:

ՈՒղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից:

Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ այսօրվա բեռները կրելու,. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ, դուք այդպես անելով, իրոք, ծաղրում եք Ինձ ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:

Լավ կամ վատ` օրն ավարտվել է:

Երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում:

Չե՞ս խղճա այն մարդուն, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների, և դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները:

Իր մտքի ու հոգու կյանքի մեջ, մարդը հենց այս է, որ անում է առհասարակ:

ՈՒրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով` մաշված:

Դուք այդպես չպետք է անեք։

Մեկնաբանություններ

Leave a Comment