Տասը տարի «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո Պեպ Գվարդիոլան հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Առաջիկայում իսպանացի մասնագետը ծրագրում է ժամանակավոր դադար վերցնել մարզչական աշխատանքից և հանգստանալ։
Այնուամենայնիվ, լուրեր են շրջանառվում, որ ապագայում Գվարդիոլան կցանկանար իր ուժերը փորձել միջազգային մակարդակում՝ ստանձնելով որևէ ազգային հավաքականի ղեկը։ Ինչպես հայտնում է The Touchline-ը, Գվարդիոլան ընկերների նեղ շրջապատում խոստովանել է, որ հանգամանքների բարեհաջող դասավորության դեպքում մեծ սիրով կգլխավորեր Անգլիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ ներկայումս Անգլիայի ազգային ընտրանին մարզում է Թոմաս Տուխելը։