Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր փոխըմբռնման հուշագրի տեքստը դեռևս համաձայնեցված կամ հաստատված չէ։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ «որոշ արևմտյան աղբյուրների պնդումները, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև այսպես կոչված փոխըմբռնման հուշագրի տեքստը վերջնականապես պատրաստ է և սպասում է հայտարարության», չեն համապատասխանում իրականությանը։ Աղբյուրը հավելել է, որ «Իրանը դեռևս չի տեղեկացրել պակիստանցի միջնորդին տեքստի վերջնական հաստատման մասին»։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ։