Հայկական գյուղատնտեսական արտադրանքը չափանիշներին համապատասխան չէ․ «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական գյուղատնտեսական արտադրանքը վերջերս չի համապատասխանում Ռուսաստանի պահանջներին, չնայած այն հանգամանքին, որ դրանց հիմնական շուկան է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Ըստ գերատեսչության՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության վերացումից հետո իրեն վերապահված լիազորությունները։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական շուկան է, և որ Հայաստանից վերջերս ներմուծված արտադրանքը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում կատարել Գյուղատնտեսության նախարարության վերացումից հետո իրեն վերապահված լիազորությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment