Գնացե’ք ընտրատեղամաս, վե’րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան





«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

——–

Հարգելի’ հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ

Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Վճռվում է Հայաստանի ճակատագիրը։ Կունենա՞նք պետություն, թե՞ կկորցնենք այն։

Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ապա կհաղթեն Ալիևն ու Էրդողանը։

Գնացե’ք ընտրատեղամաս, վե’րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն։

«Մայր Հայաստանը» ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Մեր քվեաթերթիկը համար 7-ն է։ Մեր ստանալիք քվեների քանակից առավել կարևոր է հավաքական ընդդիմության հաղթանակը։

Միացի’ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

——

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։


Leave a Comment