Զորահանդես՝ նվիրված Հանրապետության օրվան (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։ Սակայն առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ․ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Հանրապետություն։

Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։ Հանրապետության օրվա առաջին տոնակատարությունները տեղի ունեցան արցախյան շարժման սկզբում։

Այսօր՝ 2026թ. մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հանրապետության օրվան նվիրված զորահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ի Կառավարության նիստում հայտարարել էր, որ զորահանդեսին ցուցադրվելու է միայն վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված և ՀՀ-ում արտադրված զինտեխնիկան։ 

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու»,- ասել էր Փաշինյանը։ Իսկ այսօր՝ զորահանդեսի իր ելույթում նա հայտարարեց, որ խաղաղություն է հաստատվել հարևան Ադրբեջանի հետ, և որ Հայաստանի Հանրապետությունն առաջին հանրապետության պես կարճ կյանք չի ունենալու, այլ հարատևելու է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment