«Մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով»․ Զախարովա

«Մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով»․ Զախարովա

Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ իր եզրակացությունները կհիմնի գործողությունների, այլ ոչ թե խոսքերի վրա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, և որ նրանք թույլ չեն տա որևէ մեկին օգտագործել հանրապետությունը մեր երկրի դեմ։ Այնուամենայնիվ, մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Իսկ դրանք ինչ-ինչ պատճառներով ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment