Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել

armtimes.com Քարոզարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր կեղծանունին: Նա մանրամասնել է, թե ինչու են իրեն ասում՝ «Դոդ»:


 


«Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունեն: Էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն: Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե ծածկանուն ունենաս:


 


Մի բան ավելացնեմ իմ մականվան հետ կապված, որ աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար՝ ով է էս երիտասարդը՝ Դոդենց Գագոն, Դոդի Գագոն։ Իմ ցեղի մեջ, մեծ ամանները, որ կոչվել են «դոդի ամաններ», դրանով են հաց կերել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:


Leave a Comment