Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է առաջիկայում պաշտոնական առաջարկ ուղարկել Մադրիդի «Ատլետիկոյին»՝ հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերը 90 միլիոն եվրոյով (առանց բոնուսների) գնելու համար։
Ըստ Diario Sport պարբերականի՝ ակումբի մարզական տնօրեն Դեկուի և ֆուտբոլիստի գործակալների միջև կայացած հանդիպումը լուրջ առաջընթաց է ապահովել բանակցություններում։
Թեև «Ատլետիկոյի» հետ քննարկումները հեշտ չեն լինելու մադրիդցիների բարձր պահանջների պատճառով, իսկ խաղացողին ցանկանում են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն ու լոնդոնի «Արսենալը», գործարքում վճռորոշ կարող է դառնալ հենց արգենտինացի հարձակվողի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հստակ ցանկությունը։
