Շվեդիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Gripen կործանիչներ

Շվեդիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Gripen կործանիչներ

Շվեդական Aftonbladet պարբերականի հաղորդմամբ՝ Շվեդիայի կառավարությունը պատրաստվում է պաշտոնապես հայտարարել Ուկրաինային «որոշակի քանակությամբ» Saab JAS 39 Gripen (C/D մոդիֆիկացիայի) կործանիչների տրամադրման մասին։

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ կողմերը բանակցություններ կսկսեն ավելի նոր՝ JAS 39E մոդելի լրացուցիչ ինքնաթիռների վաճառքի շուրջ։

Հոդվածում նշվում է, որ այս ռազմական կործանիչների գնումը Կիևը ֆինանսավորելու է Եվրոպական միության կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment