
Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Անզեն աչքով էլ պարզ է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները (Հայաստանի կողմից – խմբ.) ընկալվում են որպես մարտավարական գործիք՝ եվրոպական ուղու վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը դժվար է հավասարակշռված անվանել։