«Քրիստալ Փելասը» նվաճեց իր պատմության առաջին եվրոպական տիտղոսը

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի եզրափակչում Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեցին անգլիական «Քրիստալ Փելասն» ու իսպանական «Ռայո Վալեկանոն»։ Հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով։

Վճռորոշ գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։

Ի դեպ, այս եզրափակիչը պատմական և բացառիկ նշանակություն ուներ երկու ակումբների համար էլ. թե՛ «Քրիստալ Փելասը», թե՛ «Ռայո Վալեկանոն» իրենց պատմության մեջ երբևէ չէին հաղթել որևէ եվրագավաթ և նույնիսկ չէին խաղացել եվրագավաթային եզրափակչում։

Այսպիսով, լոնդոնյան թիմը գրանցեց աննախադեպ հաջողություն՝ նվաճելով իր պատմության առաջին եվրոպական տիտղոսը։

Leave a Comment