
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության համար որևէ սպառնալիք չի տեսնում՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հարցերին։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է օգտագործել միության հնարավորությունները տնտեսական շահերը պաշտպանելու համար։
«Մենք Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները և մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»,-ասել է վարչապետը։
«ՀՀ տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ»,- հայտարարել է նա։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները ուրբաթ օրը կքննարկեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ չափով կքննարկվի»,-ասել է նա։