ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ, խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ընտրություններում իրենց հաղթանակը խլելու փորձերին կհետևեն կտրուկ գործողություններ։
Ավելի վաղ՝ քարոզարշավի շրջանակներում, Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե փորձեն լկտիաբար հաղթանակը խլել իրենցից, ստանալու են հեղափոխություն»։
Փաշինյանի խոսքով՝ հեղաշրջման ցանկացած փորձ «բնում խեղդվելու է», ևայդ ամենն իրագործելու համար կա կայացած պետական և ինստիտուցիոնալ համակարգ:
Նա Քոչարյանին մեղադրել է իրականության զգացումը կորցնելու մեջ՝ նշելով, որ եթե վերջինս մտածում է, թե կարող է հաղթել ընտրություններում, ապա իրեն մնում է միայն կարեկցել վերջինիս։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։
