TRIPP նախագիծը Խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի. Փաշինյան




Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Թրիփփ նախագիծը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացված լինելու հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: Առանձին համաձայնագիր է ստորագրվում և այդ համաձայնագիրը կիրականացվի»,- ասաց վարչապետը:


Մայիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից նախաստորագրվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։


 


 


Leave a Comment