Հանրապետության տոնի շնորհավորական ուղերձներում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են անկախության, պետականության ու ինքնիշխանության դերը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այդ արժեքները պահանջում են քաղաքական հասունություն և հանրային համերաշխություն։
«Ներկա մարտահրավերների պայմաններում ինքնիշխանության ամրապնդումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն»,- շեշտել է Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ պտականությունը և ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության անմիջական մասնակցությունը պետության զարգացմանը։
