Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին Հանրապետության օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Սևակ Հակոբյան: Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը։

1918 թվականի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հաղթանակելուց հետո հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը և հռչակել անկախ Հանրապետությունը։

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից, իսկ 1996 թվականի փետրվարի 21-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով մայիսի 28-ը սահմանվեց որպես Առաջին Հանրապետության օր։

Ինչպես միշտ, առավոտը կսկսենք օրվա ամենակարևոր տեղեկատվությամբ՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի ճանապարհային իրավիճակն ու խցանումները,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ:

Leave a Comment