ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին։
«Մեր ռազմավարությունը մնում է նույնը։ Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդերի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք»,- ասել է նա։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններին՝ նա ասել է. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև փորձում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում խնդիրներին, նա շեշտել է. «Մենք դիվերսիֆիկացնում ենք, և դա նոր չի սկսվել։ Եվ տարբեր ուղղություններով մեր արտահանումը ընդհուպ կրկնապատկվել է»։
