Գվարդիոլան վերադարձել է Իսպանիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Խոսեպ Գվարդիոլան պաշտոնապես լքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ անգլիական ակումբում 10 տպավորիչ մրցաշրջան անցկացնելուց հետո:

Երկուշաբթի օրը կայացել է հրաժեշտի հատուկ միջոցառում, որի ընթացքում ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները հրաժեշտ են տվել ոչ միայն Գվարդիոլային, այլև թիմում երկար տարիներ անցկացրած առանցքային ֆուտբոլիստներ Ջոն Սթոունզին և Բեռնարդու Սիլվային:

Արարողությունից անմիջապես հետո իսպանացի մասնագետը վերադարձել է հայրենիք: Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ The Touchline էջում, հրապարակվել են Բարսելոնայի օդանավակայանում արված Գվարդիոլայի լուսանկարները:

Leave a Comment