Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում ներկայացվեցին անօդաչու թռչող սարքերը, որոնց հսկան՝ «Աղեղ» ինքնաթիռային տիպի բազմաֆունկցիոնալ անօդաչուն, նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Աղեղի թևերի բացվածքը 18 մ է, երկարությունը 8.5 մ է, կարող է թռչել 200 կմ ժամ արագությամբ, 28 ժամ տևողությամբ, ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մ է, թռիչքի շառավիղը 2000 կմ է։
Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօդաչուն ոչ միայն անենևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօդաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի, ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։ Ժամանակակից ռազմական գործողություններն անհնար է պատկերացնել առանց անօդաչու թռչող համակարգերի մասնակցության, որոնք արդեն իսկ հետախուզական, բազմաֆունկցիոնալ, հարվածային կարևորագույն միջոցներ են, ու այս անօդաչուների արդյունավետ կիրառումը շատ դեպքերում որոշում է ռազմական ընդհարումների ելքը։
Մանրամասները տեսանյութում