Զորահանդեսին մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա․ Փաշինյան

Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Եվ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ։ Նա նշեց, որ կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք ՀՀ-ն ունի 2022թ․ սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 մլրդ դրամի ներդրումների արդյունքում։

Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։

Leave a Comment