Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից ստեղծված Պարսից ծոցի նավագնացության վարչության (GSA) նկատմամբ։
«Հետևյալ կազմակերպությունը ավելացվել է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի հատուկ նշանակված քաղաքացիների և արգելափակված անձանց ցանկում՝ Պարսից ծոցի նավագնացության վարչությունը», – հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC):
Ապրիլին Իրանը ստեղծեց հատուկ մարմին՝ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կարգավորելու համար: ԻՀՊԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական և առևտրային նավերի ամբողջ տեղաշարժը Հորմուզի նեղուցով իրականացվում է նշանակված երթուղով և Իրանի իշխանությունների հետ համակարգված: