Իրանը հարվածել է ամերիկյան ավիաբազային

Իրանը հարվածել է ամերիկյան ավիաբազային

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:50-ին հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Բանդար Աբասի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ-ի կողմից իրականացված առավոտյան հարձակման. հաղորդել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Թեև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չի հստակեցրել, թե հատկապես որտեղ է գտնվում բազան, այս հաղորդագրությունը հաջորդել է Քուվեյթի այն հայտարարությանը, թե իրենք որսացել են թշնամական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներ։

Նրանք նախազգուշացրել են, որ ցանկացած գործողություն, որն իրենք որակել են որպես ագրեսիա, կրկնվելու դեպքում կառաջացնի «ավելի վճռական» պատասխան, և հավելել են, որ հետևանքների պատասխանատվությունը կրում է «ագրեսորը»։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ հինգշաբթի վաղ առավոտյան չորս նավ փորձել է անցնել նեղուցով, սակայն ստիպված են եղել հետ վերադառնալ իրենց ուղղությամբ արձակված նախազգուշական կրակոցներից հետո։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment