Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 28-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 26-28 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21, նախալեռնային շրջաններում՝ 21-25 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 23-26, հովտային շրջաններում՝ 26-29 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-21, նախալեռնային շրջաններում՝ 22-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 27-29 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 18-21 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 27-29։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27, հովտային շրջաններում՝ 29-33 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 28-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 25 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 21 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
