Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին ուղղված բարձր գնահատանքի խոսքերին։
«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր աջակցության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Truth Social-ում հրապարակված գրառման մեջ ամերիկացի առաջնորդը Փաշինյանին անվանել է «հրաշալի ընկեր և առաջնորդ, որը իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ»։