28 Մայիսի 2026, 00:23
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը ստացավ «Արարատ-Արմենիա»-ն՝ վերջին տուրի հանդիպման ավարտին:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Գանձասար»-ի հետ:
«Արարատ-Արմենիա»-ի կազմում առաջին կեսի վերջնամասում հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը:
Երկրորդ կեսում «Գանձասար»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով ավարտեց մրցաշրջանի վերջին խաղը:
«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ: