ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ





ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ ՏԿԵ նախարարությանն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,-հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ՌԴ էներագետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը՝ ՀՀ ՏԿԵՆ-ին ուղարկված նամակում նշել է․ «Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների առանց մաքսատուրքի մատակարարման մասին համձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը»։



Leave a Comment