Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր Լիբանանում զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3269-ի, 9840-ը վիրավորվել է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում և արևելքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 56 լիբանանցի։ Եվս 103 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել Նաբաթիե նահանգի հարավում և Բեքաա հովտում գտնվող բնակավայրերի ավերակները, որոնք ենթարկվել են ինտենսիվ ռմբակոծության։ Առողջապահության նախարարությունը հավելել է, որ զոհերի թիվը կարող է աճել օրվա վերջում։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։
