Բանակի բյուջեն աճել է 130%-ով, ծառայության ժամկետը կրճատվել է մինչև 1.5 տարի․ ՊՆ-ն ներկայացրել է բարեփոխումները

● 2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի։

● Զինծառայողների բնակապահովման շրջանակում արդեն 2,179 զինծառայող արտոնյալ

պայմաններով բնակարան է ձեռք բերել, իսկ առաջիկա 4 տարում ևս 2,850 ընտանիք շուտով

տուն կունենա։

● Ատեստավորման համակարգի ներդրումից հետո մասնակից զինծառայողների 75%-ը

հաղթահարել է շեմը և ստանում է մինչև 470 հազար դրամ հավելավճար։

Բարեփոխումները ներառում են նաև կրթաթոշակների բարձրացում, ծառայության պայմանների բարելավում, արձակուրդի ավելացում, նոր համազգեստ, իսկ 2026-ից՝ պարտադիր զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է:

Leave a Comment