Ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել լիովին ապաքինվել ստացած վնասվածքից, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Լոնդոնի «Արսենալի» դեմ վճռորոշ հանդիպումը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին ակումբային մակարդակում անցկացրած բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 9 գոլայիմ փոխանցման հեղինակ։