4 հայ բռնցքամարտիկ Բաթումիում ընթացող մրցաշարի եզրափակչում է

4 հայ բռնցքամարտիկԲաթումիում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարի եզրափակչում է։

54 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու։ Լուսյա Ավետիսյանն ու Լուիզա Գրիգորյանը հաղթել են իրենց մրցակիցներին և ոսկե մեդալը կվիճարկեն միմյանց հետ։

48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում շատ վսահ հաղթանակ է տոնել Վրաստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ և եզրափակչում ոսկին կվիճարկի Պիկրա Բենդելյանիի հետ։ 75կգ Լիլիթ Միքայելյանն էլ ոսկու համար կմրցի Բելառուսը ներկայացնող Մարիա Պիլպենկայի հետ։

Leave a Comment