Լոնդոնի «Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտնվել է եվրոպական մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Աշխարհի 2022 թվականի չեմպիոնին իրենց կազմում տեսնելու ցանկություն ունի «Մանչեսթեր Սիթին», որտեղ ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել «քաղաքայինների» ապագա մարզիչ Էնցո Մարեսկան, ում հետ հարձակվողական ոճի կիսապաշտպանն արդեն աշխատել է լոնդոնյան ակումբում։
Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը» նույնպես ներառել է Ֆերնանդեսին իր տրանսֆերային նպատակների ցուցակում, և թեև խաղացողն ինքը երազում է արքայական ակումբ տեղափոխվելու մասին, մադրիդցիներն այս պահին դեռ ակտիվ քայլեր չեն ձեռնարկում։
Ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում է նաև փարիզյան ՊՍԺ-ն, որի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հստակ ցանկություն է հայտնել հաջորդ մրցաշրջանում արգենտինացուն տեսնել իր թիմի կազմում։
