ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Ողջամտության վերջին կոչ Քոչարյանին, Զուրաբյանին, Մարուքյանին, Մարությանին, Ղուկասյանին ու այլոց
Ա.) Վաղը լրանում է այն ժամկետը, երբ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կարող են ինքնաբացարկ հայտնել, այսինքն՝ դուրս գալ ընտրապայքարից ու չփոշիացնել ընդդիմության ձայները: Ինչպես դա արեց «Ալյանսը»:
Բ.) Եթե ամեն բան մնա այսպես, հունիսի 7-ին Նիկոլը, ցավոք, հաղթում է: «Գյումրի -2» չի լինելու, ու դուք այդ մասին գիտեք ավելի լավ, քան ես, ձեր թիմակիցներն ու ուրիշ շատերը:
Գ.) Այսօր-վաղը անակնկալ դուրս եկե՛ք ընտրապայքարից ու հայտարարե՛ք, որ համախմբվում եք ընդդիմադիր առաջատար ուժի՝ Սամվել Կարապետյանի շուրջ: Սա դեռ հնարավոր միակ քայլն է, որ երկրում կարող է մթնոլորտ փոխել, ժողովրդի մոտ Նիկոլի մոտալուտ հեռացման լուրջ սպասում ձևավորել: Սա միակ քայլն է, որ հարյուր հազարավոր հիասթափված մարդկանց կարող է դեռ տանել ընտրական տեղամասեր, որ Նիկոլը գնա:
Դ.) Եթե փորձանքից հինգ պակաս դուք չեք անում այս պարզ քայլը, ու Նիկոլը վերարտադրվում է, դուք բոլորդ դառնում եք Նիկոլի վերարտադրության հանցակիցն ու կրում գալիք բոլոր աղետների ուղիղ պատասխանատվությունը: Ու հեչ էական չի, այդ փորձանքների ժամանակ մի քանի հոգով ԱԺ-ում թառած եք լինելու, բանտերում նստած, թե հունաստաններում արևայրուք ընդունելիս:
Հ.Գ. Խնդրում եմ գլխիս ավետարան չկարդալ. ձեր միակ ընդունելի հակափաստարկը կարող է լինել Նիկոլի հեռացումը հունիսի 7-ին: Ուրիշ ոչինչ: Մնացած մառազմը ես էլ գիտեմ՝ Նիկոլը վերընտրվեց, որովհետև «քաղաքական լուսանցքում» հայտնված մի խումբ ստատուսներ գրեց ֆեյսբուքում, ու հենց դրա համար Նիկոլը վերընտրվեց»։