
Տնտեսագետ Կարեն Ադոնցի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԿՐԱԿԻ ՀԵՏ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ, ՄԵՆՔ ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԿՐԱԿԻ ՄԵՋ
Մեր տնտեսությունն ունի կուտակած մոտ 50 մլրդ դոլարին համարժեք համախառն պարտք՝ (պետական՝ 15 մլրդ$, վարկեր՝ 20 մլրդ$, փոխադարձ ներքին ու արտաքին բիզնես պարտավորություններ՝ մոտ 15 մլրդ$։
Տնտեսության մեջ կա՝ մոտ 20 մլրդ$-ին համարժեք դրամ (խնայողություններ, շրջանառվող)։
Եթե հիմնական ռուսական շուկայի հետ կապը էապես խզվեց, սրելով սպասումներն ու մտահոգությունները, 20 մլրդ$-ին համարժեք դրամը սկսելու է հոսել արտարժույթի շուկա՝ արժեզրկելով դրամը։ Մենք այդ կրակը հանգցնելու բավարար միջոցներ չունենք։
Եթե դրամն ու ՀՆԱ-ն էական անկում ապրեցին, մեր կառուցած «ֆինանսատնտեսական բուրգը» չի փլվելու, նա իր համախառն պարտքի, մոտ 50 մլրդ դոլարին համարժեք ծանրությամբ՝ ճզմելու է մեզ։
Սա 10 երկրաշարժից առավել ծանր հետևանքներ է ունենալու։
Չէի ուզենա խաթարել ընթացիկ քաղաքական անցուդարձը, բայց բոլոր կարմիր գծերն արդեն անցնում ենք։
Եթե սա տեղի ունեցավ՝ վերականգնվել հնարավոր չի լինելու։ Մենք քայլում ենք անդունդի եզրով»։