Օվերչուկը բացառել է Աստանայում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը

Օվերչուկը բացառել է Աստանայում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը։

«Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, և Հայաստանը, ինչպես գիտենք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։ Նրանք լավ գիտակցում են ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ արտոնությունների շրջանակը և առևտրի ծավալը, ինչը մեծ մասամբ հնարավոր է դարձել Հայաստանի համար գոյություն ունեցող արտոնյալ ռեժիմների շնորհիվ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նրա խոսքով, դրանք ներառում են զրոյական մաքսատուրքեր, ներդաշնակեցված ստանդարտներ և ներդաշնակեցված տեխնիկական կանոնակարգեր։ Այսօր մեր շուկաները բաց են, և ապրանքների տեղաշարժը ազատ է», – նշել է Օվերչուկը։

«Հետևաբար, իհարկե, հայերը շատ լավ հասկանում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու առավելությունները և չեն ցանկանում դուրս գալ։ Իրենց հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են Եվրամիությանը մոտենալու և դրան միանալու իրենց նպատակի մասին։ Բոլորը հասկանում են, որ սա անհամատեղելի է։ Սա նոր իրավիճակ է, և այն պետք է գնահատվի», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը, սակայն օրակարգը բարդ կլինի։

Leave a Comment